07 11 2019

Վաղարշակ Հարությունյանը՝ ցանկալի պաշտոնի թեկնածու․ «Փաստ»

Վաղարշակ Հարությունյանը՝ ցանկալի պաշտոնի թեկնածու․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում ․ «Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել կառավարության և ՀԱՊԿ միջև երկրորդ արձանագրության և անվտանգության ապահովման պայմանների հաստատումը: 

Ըստ այդմ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, նրա տեղակալներին և նրանց ընտանիքի անդամներին կտրամադրվեն առավելություններ և անձեռնմխելիություն՝ նախատեսված դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով, որն ընդունվել է 1961 թ. ապրիլի 18-ին: 

Այս թեման հայկական շրջանակներում բավականին հետաքրքիր արձագանք է ստացել, իսկ ներիշխանական բլոկում, մեր տեղեկություններով, լուրջ քննարկումներ են ընթանում։ 

Բանն այն է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելուց հետո հայկական կողմը նպատակ ունի հունվարից ստանձնել տեղակալներից մեկի պաշտոնը, և այս փաստը որոշակի ինտրիգ է մտցրել, թե ով կզբաղեցնի այդ ցանկալի պաշտոնը։ 

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ պաշտոնում ՀՀ իշխանությունները տեսնում են պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, որը վերջին շրջանում լուրջ ակտիվություն է սկսել ցուցաբերել՝ դառնալով կայքերի ու հեռուստաընկերությունների «աստղ»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ