«Ժողովուրդ»-ը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս մայրաքաղաքի «Տոսպիա» ռեստորանում հավաքվել են ՀՀ բոլոր դատարանների նախագահները: Խնդիրն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի ջրերը մի առվով չեն հոսում:Վճռաբեկի նախագահ Երվանդ Խունդկարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, փորձում է ապացուցել, որ ԲԴԽ-ն չի կարող իրենց ասել` ինչը ինչպես անել: Եվ, ահա, ռեստորանում դատավորների հավաքի սեղանին մեկ հարց է եղել` քննարկել դատարանների նախագահների երբեմնի խորհրդի վերականգնման հնարավորությունը և ԲԴԽ-ին հակակշիռ ստեղծել:
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է` հավաքվել են, ինքն էլ է ներկա եղել ռեստորանային այդ հավաքին, ողջունել է նույնիսկ Խունդկարյանի նախաձեռնությունը: Բայց ասել է` ԲԴԽ-ն ու Վճռաբեկը հակամարտող կողմեր չեն:«Ինքս եմ հորդորել, որ այն հարցերը, որ հուզում են դատարանների նախագահներին ընդհանրացնեն, որպեսզի միասնական կարծիք ձևավորվի, այդ դեպքում ԲԴԽ-ն հաշվի կառնի, որ սա ձևավորված, քննարկված կարծիք է, այլ ոչ թե մեկ դատավորի»,-ամփոփել է Ռ. Վարդազարյանը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը