06 11 2019

ՀՅԴ-ի տհաճ անակնկալը՝ Արայիկ Հարությունյանին․ «Ժողովուրդ»

ՀՅԴ-ի տհաճ անակնկալը՝ Արայիկ Հարությունյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն պատրաստվում է կոնկրետ գործողություններ սկ­սել ԿԳԱՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ:

Նախօրեին էլ ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական վար­չությունը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր Ա. Հարությունյանի հրաժարականը:

«Ժողո­վուրդ» օրաթերթի ՀՅԴ-ական աղբյուրները փոխանցում են, որ նախարարին տհաճ անակնկալ են պատրաս­տել. նոյեմբերի 7-ին՝ կառավարության նիստի ժամանակ, այդ հրաժարականի պահանջով շենքի առջև բո­ղոքի ակցիա են իրականացնելու:

ՀՅԴ-ն, ըստ «ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, հատկապես վրդովվել է Արայիկ Հարությունյանի հետևյալ հայտարարությունից. «Ով ով խոսի կրթությունից և այս ոլորտից, «Դաշ­նակցությունը» և դաշնակներն իրավունք չունեն դրան անդրադառնալու... այս հայտարարությունից հետո ցույց եմ տալու, թե նրանք ինչ ավերածություններ են բերել կրթությանը»:

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ հրաժարականի պահանջի գործողություններ են մշակել, բայց չի մանրամասնել: «Առաջիկայում կլինեն, կտեղեկանաք»-ասել է նա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ