«Փաստ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող հայտարարության կապակցությամբ անասելի անհանգստացած իշխանությունները փորձում են իրավիճակից դուրս գալ շահեկանորեն:
Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, հայտարարության օրը երեկ երեկոյան «Իմ քայլը» խմբակցությունում շտապ հանդիպում է եղել , որտեղ քննարկել են եւ փորձել վերլուծել, թե իրականում ինչ է ցանկացել ասել Բուքիքիոն։
Պարզաբանելու համար նիստին հրավիրվել են իրավաբան փորձագետներ, որոնք հանգամանալից փորձել են բացել փակագծերը։ Ի վերջո, չնայած բոլորի համար էլ պարզ է եղել, որ Վենետիկի հաձնաժողովի նախագահի տեքստում ՀՀ իշխանություններին ուղղված ակնհայտ քննադատություն կար, սակայն նրանք նախատեսել են ամեն ինչ անել, որպեսզի դա հանրությանը հրամցվի իրենց համար ցանկալի պրիզմայով։
Եվ պատահական չէր, որ հանդիպումից հետո իշխանականները սկսեցին շնորհակալական խոսքեր շռայլել եւ իրենց գոհունակությունը հայտնել Վենետիկի հանձնաժողովից։
Ընդ որում, այնքան էին տարվել այդ մտքով, որ ոմանք ուղղակի բառացի նույն տեքստն էին դնում իրենց էջերում: Սակայն այս ամենին հետեւեց Բուքիքիոյի հարցազրույցը Shantnews-ին, ու պարզվեց, որ շնորհակալությունները, կարծես, «տեղին չէին»:
Այս ամենի մեջ առավել տարօրինակ էր որոշ «Հռոմի պապից ավելի կաթոլիկների» պահվածքը, որոնք պատրաստ էին բզկտել Բուքիքիոյին:
Ավելին, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նույնիսկ գրառում կատարեց, որի մոտավոր իմաստն այն էր, թե Բուքիքիոն էր պակաս, որ դաս տա ինքնիշխան պետությանը:
Իհարկե, շատ արագ էլ ջնջեց իր գրառումը, երբ շատերը տարակուսանք հայտնեցին, թե արդյո՞ք «հեռախոսը չեն գողացել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը