31 10 2019

Մեր ԳՇ-ն ադրբեջանամերձ ընկերության համա՞ր է կանաչ լույս վառել․ «Ժողովուրդ»

Մեր ԳՇ-ն ադրբեջանամերձ ընկերության համա՞ր է կանաչ լույս վառել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման մրցույթի փակվելու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այդ մրցույթին մասնակցած ORSIS ընկերությունը բողոքարկել է փակվելու որոշումը, և հարուց­վել է քրեական գործ: Այժմ «Ժողովուրդ» օրաթերթը ճշտել է, որ ՀՀ ՊՆ կարիքների համար գիշերային և օպտի­կական սարքեր մատակարարելու նպատակով կազմակերպված մրցույթում ԳՇ-ն առաջարկել է զինված ուժերին՝ այդ տեխնիկան մատակարարի ORSIS ընկերությունը:

Բայց ՊՆ-ում ներքին քննությամբ պարզում են, որ ORSIS-ի ներկայացրած սարքավորումները նախատեսված են ոչ թե ռազմական գործողությունների, այլ որսոր­դության համար:

Բացի այդ, պարզվում է, որ գլխավոր շտաբից ORSIS-ի ապրանքատեսակի տեխնիկական բնու­թագրում կեղծ տվյալներ են գրել՝ ապահովելու հենց այդ ընկերության առաջնահերթությունը:«Ժողովուրդ» օրաթեր­թը տեղեկացրել էր, որ այս ընկերությունը սերտ առնչություն ունի ՌԴ նախկին փոխվարչապետ, Ադրբեջանին ռու­սական զենքի մատակարարման երբեմնի համակարգող Դմիտրի Ռոգոզինի հետ: Այսինքն՝ ստացվում է, որ մեր ԳՇ-ն ադրբեջանամերձ ընկերության համար է կանաչ լույս վառում: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պար­զաբանեց. «Իրավիճակով զբաղվում են իրավապահները, ուստի որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ