«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երբ Ազգային ժողովի կողմից ընդունվեց կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծը, բոլորի համար էլ պարզ էր, որ մի քանի ամիս անց կրճատումների նոր ալիքներ կսկսվեն միավորված նախարարություններում: Այս ամիսների ընթացքում դեռ միավորման աշխատանքներն էին ընթանում, եւ այժմ գրեթե պատրաստ է կրճատվող հաստիքների ցանկը: Եվ ինչպես ավելի վաղ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, միավորման արդյունքում կրճատվելու են կրկնվող գործառույթ ունեցող բաժինները: Այս օրերին միավորված նախարարություններն այս ուղղությամբ վերջին աշխատանքներն են տանում:
Օրինակ` կառավարության վաղվա նիստում նախատեսված է քննարկել արդեն Շրջակա միջավայրի նախարարության նոր կառուցվածքը, եւ դրանից հետո էական կրճատումներ կլինեն: Այդ գործընթացը կմեկնարկի հենց կառուցվածքը հաստատելուց անմիջապես հետո: Իսկ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պարագայում մոտ 100 աշխատակից կդառնա գործազուրկ բաժինների միավորման արդյունքում: Առաջիկայում սպասվում են նաեւ այլ կառավարական մարմինների միավորումներ, ինչն իր հերթին ենթադրում է այլ կրճատումներ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը