«Փաստ»-ը գրում է․ «BBC լրատվական ծառայության HardTalk հաղորդմանը տված հարցազրույցից հետո դարձյալ ուշադրության կենտրոնում էր հայտնվել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, գերազանցապես՝ քննադատական առումով։
Բնականաբար, այս գործում առաջատարը քաղաքական դաշտի «սև» սեգմենտն էր, որը, քարը քարին չթողնելով, «գնդակոծում» էր նախարարին, սակայն դա միայն առաջին հայացքից էր այդպես։
Հատկանշական է այն, որ տեղեկատվական դաշտում, ինչքան էլ թույլ է իշխանությունների ընդհանուր պաշտպանական վիճակը, մեծ հաշվով նրանք «վիզ չդրեցին» Մնացականյանի պաշտպանության հարցում։
Իշխանական մի քանի պատգամավորների պրիմիտիվ ու «գալոչկայի» համար արված գրառումներից զատ, ուրիշ ոչ մի կոնկրետ ու բացահայտ քայլ չնկատվեց։
«Փաստ» թերթի աղբյուրների պնդմամբ, իշխանական «ագիտպրոպին» քարոզչության «վերևից» հանձնարարություն չի իջեցվել, որպեսզի լծվեն ԱԳ նախարարի պաշտպանությանը՝ մտածելով, որ կարող են այս առիթից օգտվել և խաղից հանել Մնացականյանին։
Թերթին տեղեկություններ են հասել, որ ԱԳ նախարարի «պոստում» Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է տեսնել այլ անձնավորության, և հենց նրան է փորձում խցկել այդտեղ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը