«Փաստ»-ը գրում է․ ««Ֆեյքերի», դրանցով աջակցող երևակայական թիմի իմիտացիա ստեղծելու թեմայի մասին հաճախ է խոսվում։ Բնականաբար, «ֆեյքացավից» ձերբազատված չէ նաև իշխանական թիմը, ինչը հաճախ ձևավորում է իրականության հետ աղերսներ չունեցող պատկեր, որին ժամանակի հետ սկսում են հավատալ հենց իշխանությունները:
Թերթին այս առումով մի հետաքրքիր տեղեկատվություն է հայտնի դարձել, ըստ որի, իշխանության գծի մեջ «ֆեյքաբուծարան» է գործում Մոսկովյան փողոցում գտնվող մի գրասենյակում։ Թերթի զրուցակիցը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, մեզ հետ զրույցում նշեց, որ իր որդուն աշխատանքի տեղավորելու նպատակով իշխանավորներից մեկը միջնորդել է և տվել Մոսկովյան փողոցի վրա գտնվող այդ գրասենյակի հասցեն։
Երիտասարդը տեղում հասկացել է, որ իր գործը լինելու է «ֆեյք քշելը». տեղում աշխատանքները կոորդինացնող անձնավորությունն ասել է, որ էջը վարելու սկզբնական փուլում պետք է միայն «ընկերներ» հավաքագրի, յուրաքանչյուր նոր ընկերը գնահատվում է 1000 դրամ։
Ի դեպ, հավելենք, որ երիտասարդն այդ աշխատանքից հրաժարվել է՝ հայտնելով, որ դա այն չէ, ինչի համար ինքը տարիներ շարունակ ուսում է ստացել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը