19 10 2019

Խանութները 50 հազար դրամով կտուգանվեն․ «Ժողովուրդ»

Խանութները 50 հազար դրամով կտուգանվեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ Այսօր Հայաստանի հագուստի, կոշիկի խանութների մեծ մասի ներսի պատերին շատ հաճախ կարելի է հանդիպել «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» գրությանը, ինչը, ըստ մասնագետների, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում է: Նշված օրենքը հստակ ասում է, որ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում ոչ պարենային ապրանքը հետ վերադարձնել: Բայց Հայաստանում օրենքի այդ կետը չի պահպանվում: Յուրաքանչյուր խանութ իր կանոններով է շարժվում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս երեւույթը շուտով կվերանա մեր երկրի առեւտրի, սպասարկման ոլորտում: Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարել. վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն` ոչ պարենային ապրանքը փոխարինելու եւ վերադարձնելու պայմանների վերաբերյալ, հակառակ դեպքում կտուգանվի 50 հազար դրամով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ