«Իրատես»-ը գրում է․ «Հոկտեմբերի 26-ին «Արվեստի և մշակույթի կառավարումը ԱՄՆ-ում» ծրագրի շրջանակում ԱԺ երկու պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցությունից Հրաչյա Հակոբյանն ու «Լուսավոր Հայաստանից» Աննա Կոստանյանը կմեկնեն Վաշինգտոն:
«Պատվիրակության մեջ են նաև մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանն ու ևս երկու հոգի, որոնց, այսպես ասած, կառավարությունն է ուղարկում: Ծրագրի նպատակն է մասնագետներին հնարավորություն տալ հանդիպելու իրենց գործընկերներին ԱՄՆ-ից կամ աշխարհի այլ երկրներից, ծանոթանալու մասնագիտական տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող ոլորտի նորագույն զարգացումներին և նվաճումներին»,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը՝ ԱՄՆ-ի կառավարությունը:
Ի հավելումն նշեց նաև, որ պետք է կարողանալ առավելագույնը քաղել ծրագրից. «Պարզ է, որ հենց այնպես՝ որպես բարի կամքի դրսևորում չեն մեզ հրավիրում, ու չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ գլոբալացումից դեպի ազգայնականություն գնալու հայտարարությանը, պարզ է, որ հենց նմանատիպ ծրագրերով փորձում են որոշակի ներգործություն ունենալ ավելի փոքր պետությունների մշակութային կյանքի վրա»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը