«Հրապարակ»-ը գրում է․ ««Արսեն Թորոսյանի տեղակալների մասով կարմա է գործում. ինքը պինդ մնում է տեղում, նրանք զրկվում են պաշտոնից` քրեական գործերով են անցնում կամ էլ պաշտոնից ազատվում»,- ասաց Առողջապահության նախարարության աշխատակիցը:Հիշեցնենք․ օրերս աշխատանքից ազատվեց առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։ «Նա միակն էր «Քաղպայմանագրից»` նախարարությունում։ Պատճառն Արարատ Միրզոյանի հետ վեճն էր ԱԺ-ում, բայց լուր տարածվեց, որ նրա հայրն անցնում է «Հայաստան» հիմնադրամի` Արա Վարդանյանի գործով։Սակայն իրական պատճառն այն էր, որ Արսեն Թորոսյանն օգտվեց առիթից և ազատվեց միակ ՔՊ-ականից, որը բավականին լուրջ ձայներ էր բերել ՔՊ-ին` Գյումրուց, և նախարարի պոտենցիալ թեկնածուներից մեկն էր։
Արսեն Թորոսյանը վերջին շրջանում պրոբլեմներ է տալիս բոլոր ուղղություններով, այդ թվում և` Աննա Հակոբյանի հետ հարաբերությունների, և հնարավոր է մի օր նրան ազատելու հարցը կանգնի»:
Մենք զանգահարեցինք նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանին։ Ո՞րն էր Ձեր՝ աշխատանքից ազատման պատճառը։ «Ես չեմ պատասխանում այդ հարցերին։ Այս պահից սկսած` բոլոր այդ հարցերն անձնական բնույթի են, դիմեք նախարարության մամլո խոսնակին։ Երեք տարի չեմ հանգստացել, փորձում եմ հանգստանալ»: Կարծես նեղացա՞ծ եք ձերոնցից։ «Ոչ»:Արդա՞ր որոշում էր։ «Ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, անհրաժեշտության դեպքում էլի կծառայեմ»: Գո՞րծ են խոստացել։ «Չէ՜, ես Ձեզ իրավիճակն եմ ներկայացնում»:
Ասում են` Ձեզ «փուռը» տվեց նախարարը, «դվա վ օդնոմ» արեց՝ հա՛մ Արարատ Միրզոյանին «բավարարեց», հա՛մ էլ Ձեզնից ազատվեց` ըստ ամենայնի օգտագործելով Ձեր հոր հետ կապված խնդիրը։ «Դա մամուլի կարծիքն է, ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ Արսեն Թորոսյանի հետ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը