16 10 2019

Անցումայինի «կնքահայրը» գաղտնի այցելել է Հայաստան․ «Փաստ»

Անցումայինի «կնքահայրը» գաղտնի այցելել է Հայաստան․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «ՀՀ դատաիրավական ոլորտում շարունակում է անհասկանալի իրավիճակ տիրել, քանի որ իշխանության ներկայացուցիչները, քաղհասարակությունից որոշ ներկայացուցիչներ, գումարած ՀԱԿ-ն ամբողջությամբ, լծված են առաջ տանել այն «համոզմունքը», թե ՍԴ-ում ճգնաժամային իրավիճակ է, և այդ ամենի հանգուցալուծումը տեղի կունենա միայն Հրայր Թովմասյանի հրաժարականով։ 

«Փաստ» թերթի՝ գաղտնի մնալ ցանկացող աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին Հայաստան է ժամանել անցումային արդարադատության փորձագետ Ռուբեն Կարանզան, որը Հայաստանի արդարադատության ոլորտի հետ կապված հատուկ զեկույց է պատրաստում, և չի բացառվում, որ առաջիկայում դրա մասին իշխանական խողովակներով փոքր «դոզաներով» տեղեկություններ նետվեն։ 

Այցի շրջանակում նա հանդիպել է ՍԴ դատավոր, ժամանակին ինքն իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանի, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, նրա հետ առանձին հանդիպում են ունեցել նաև Սորոսի գրասենյակի ներկայացուցիչները՝ բնականաբար, Լարիսա Մինասյանի գլխավորությամբ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ