15 10 2019

ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը հեռացվել է ամբիոնի վարիչի պաշտոնից. «Փաստ»

ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը հեռացվել է ամբիոնի վարիչի պաշտոնից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը հեռացվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնից:

Համալսարանի մեր աղբյուրի պնդմամբ, Ֆ. Թոխյանին աշխատանքից ազատելու հիմք են հանդիսացել ուսանողների բողոքները, դասերից պարբերաբար բացակայելու հանգամանքը, ինչպես նաև մի քանի այլ գործոններ, որոնք հրապարակման ենթակա չենք համարում:

Նրա փոխարեն ամբիոնի վարիչ է ընտրվել Արթուր Ղամբարյանը:

Ըստ մեր աղբյուրների, ռեկտորատի առաջիկա նիստում քննարկվելու է նաև Թոխյանի դասախոսական գործունեությունը դադարեցնելու հարցը. ըստ այդ տեղեկությունների, Ֆելիքս Թոխյանն առաջիկա օրերին կհեռացվի Սլավոնական համալսարանից:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին: Ըստ Դարբինյանի, համալսարանում գործելաոճ է ընտրվել, որ ամբիոնի վարիչները չլինեն համատեղողներ, այլ ամբողջովին ներգրավվեն համալսարանի աշխատանքներում, ու քանի որ ՍԴ անդամ է Ֆ.Թոխյանը, այդ որոշումը վերաբերում է նաև նրան:

Անդրադառնալով ընդհանրապես դասաժամեր ունենալ-չունենալու հարցին՝ ռեկտորը նշեց, որ իր ծանրաբեռնվածության հարցը որոշում է հենց Ֆելիքս Թոխյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ