«Հրապարակ» թերթը գրում է. «ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի ժամանակ ներկայացված ամենածավալուն նախագծերից մեկը «Դիջիթեյն» ընկերության (Տոտո գեյմինգ) դուստր ձեռնարկության հսկայական շենքի նախագիծն է, որը պատրաստվում են կառուցել ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ:
Շենքը նախատեսված է ստարտափներին անհատույց տարածքներ տրամադրելու համար։ Այս ծավալուն շինարարությունը Մարիամ Փաշինյանի ծրագիրն է։ 1 տարի 2 ամիս առաջ ընկերությունում աշխատանքի անցած վարչապետի դուստրը հասցրել է այնքան հաջողությունների հասնել, որ նրան նման պատասխանատու աշխատանք են վստահել:
Մարիամը երեկ ՏՏ համաժողովից նկարներ էր տեղադրել, ծրագրի մակետին կից գրառում արել՝ «Վերջապես»: Հիշեցնենք, որ Մ․ Փաշինյանը զուգահեռաբար զբաղվում է նաեւ «Հայկական ժամանակ» թերթով եւ ակտիվորեն գրառումներ անում իր ֆեյսբուքյան էջում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը