28 09 2019

Պատժի և «առողջացման» գործընթացի թիրախավորված մոտեցումները․ «Հրապարակ»

Պատժի և «առողջացման» գործընթացի թիրախավորված մոտեցումները․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հասարակության մի հատված կարծում է, որ պատժիչ գործողությունները փչացնում են երկրի մթնոլորտը, առճակատման են տանում տարբեր խմբերի, թշնամանքի ու ատելության մթնոլորտ են ձեւավորում։ Այս խումբը վստահ է, որ հեղափոխությունից հետո նոր իշխանությունները պետք է գիծ գծեին եւ դրանից այն կողմ չանցնեին՝ համաներում հայտարարելով տարբեր անձանց եւ արարքների նկատմամբ։ Բայց մի ստվար հատված էլ, այդ թվում՝ քաղաքական որոշ ուժեր, օրինակ՝ ՀԱԿ-ը, «Սասնա ծռերը», ճիշտ հակառակն են պնդում, որ մեզ արդարություն է հարկավոր, հեղափոխությունը պետք է ավարտին հասցնել՝ բոլոր մանր ու մեծ հանցանք կատարածներին պատժել, բոլոր թալանած փողերը վերադարձնել։ Որ դա ոչ թե նեոբոլշեւիզմ է, այլ առողջացման պրոցես, որից հետո միայն երկիրը կզարգանա։

Սակայն այս պահանջը դնող խմբերը միանգամայն այլ կերպ են տեսնում այդ առողջացման, պատժի գործընթացը։ Հանրային մի շարք շրջանակներ, օրինակ, պնդում են, որ պատժելով՝ պետք է հասնել մինչեւ 90-ականների սկիզբը, հայտնաբերել Սովետական Միության հսկայական ունեցվածքը փոշիացնողներին եւ պատժել ՀՀՇ-ական շրջանի պաշտոնյաներին։ Պետք է անպայման վեր հանել 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կատարվածը, անդրադառնալ ընտրական զեղծարարություններին, որոնց հիմքը դրվեց 1995-ին։ Եվ եթե կարելի է հետմահու մեղադրանքներ հնչեցնել Գեւորգ Մհերյանի ու Հայկ Հարությունյանի հասցեին, ապա ինչո՞ւ չի կարելի վեր հանել Վազգեն Սարգսյանի կամ Անդրանիկ Մարգարյանի գործունեությունը, էլ չենք խոսում՝ եթե կարելի է Ռոբերտ Քոչարյանին բանտ նստեցնել, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղքերի մասին էլ է հարկավոր խոսել։ Իսկ պատժի եւ արդարության մասին ամենից շատ խոսող ՀԱԿ-ը, բնականաբար, դեմ է սրան, նրանց թիրախը ՀՀԿ-ն է եւ Սերժ Սարգսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ