20 09 2019

Չարաշահման մեջ մեղադրվողը՝ ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ․ «Ժամանակ»

Չարաշահման մեջ մեղադրվողը՝ ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Միհրան Դավթյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնությունում:

Հետաքրքիրն այն է, որ մինչև այս նշանակումը Միհրան Դավթյանը մեղադրվում էր պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ. նրան մեղադրում էին որոշակի գումարի դիմաց տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չբացահայտելու և դրանց ընթացք չտալու մեջ:

Թե ինչպես կամ ում միջոցով է Դավթյանին հաջողվել խուսափել այդ մեղադրանքներից ու հայտնվել ՌԴ-ում՝ այնքան էլ պարզ չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ