11 09 2019

Գարդասիլի թեման նոր զարգացումներ կունենա․ «Փաստ

Գարդասիլի թեման նոր զարգացումներ կունենա․ «Փաստ

«Փաստ»-ը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ գարդասիլ պատվաստանյութի շուրջ ընթացող զարգացումները, որոնք հանրության մեջ ստեղծել են հակասական տրամադրություններ, առաջիկայում նոր շարունակություն կունենան:

Դեռ ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ, մեր տեղեկություններով, հոկտեմբերին լրանում է ՀՀ-ում առկա պատվաստանյութի պիտանելիության ժամկետը, այնինչ մոտ 2000 չափաքանակ դեռևս չի սպառվել, քանի որ ծնողները հիմնականում հրաժարվում են իրենց երեխաներին տանել պատվաստման:

Ավելին, այս հարցի կապակցությամբ ժամանակին գրավոր հարցում էինք ուղարկել՝ հասկանալու, թե իրականում ինչ քանակի մասին է խոսքը և ինչ գումարների: 40 օր անց ստացել էինք «զարմանահրաշ» պատասխան, որը ոչ մի հարցի չէր պատասխանում.

«Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների գործընթացը շարունակվում է և տարեկան ամփոփ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ»:

Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ վերոնշյալ հարցը հաջողությամբ «ջրելով»՝ առողջապահության նախարարությունում ներկայումս առաջնային է դրված այն հարցը, թե ինչպես կարգավորեն և էլ ավելի մասսայականացնեն պատվաստման գործընթացը, քանի որ գարդասիլի վերաբերյալ հանրության մեջ շարունակում են մնալ կասկածներ, որովհետև տարաբնույթ մասնագիտական կարծիքներ կան ու մինչ օրս հստակեցված չէ՝ ի վերջո, դրանով պատվաստվելը պարտադի՞ր է, ցանկալի՞, թե՞ լրիվ հակառակը:

Նշենք, որ առաջիկա ամսվա ընթացքում սպասվում է ևս 12000 չափաբաժին՝ հաջորդ տարի պատվաստում իրականացնելու համար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ