07 09 2019

ԼՀԿ-ում հիշեցրել են՝ Արման Բաբաջանյանն ընդամենը 374 ձայն է ստացել․ «Հրապարակ»

ԼՀԿ-ում հիշեցրել են՝ Արման Բաբաջանյանն ընդամենը 374 ձայն է ստացել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ ««Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից դուրս գալու հայտարարությունից հետո ԼՀԿ ղեկավարն ու անդամները պահանջում էին նրան հրաժարվել մանդատից, թեև օրենքը նման իմպերատիվ պահանջ չի դնում։

«ԱԺ կանոնակարգ» օրենքն արգելում է նրան որևէ այլ խմբակցության անդամ դառնալ, բայց նա կարող է անկախ պատգամավոր լինել։

Բայց ԼՀԿ-ում հիշել են, որ Արման Բաբաջանյանն առաջադրվել է նաև ռեյտինգային ընտրակարգով և ընդամենը 374 ձայն ստացել։ Մինչդեռ Էդմոն Մարուքյանը ստացել էր 4 հազար 479, Գևորգ Գորգիսյանը՝ 1672, Մանե Թանդիլյանը՝ 3 հազար 636, Քրիստ Մարուքյանը՝ 2 հազար 41, Էդվարդ Անդրեասյանը՝ 1915, Տարոն Սիմոնյանը՝ 1361 ձայն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ