07 09 2019

ԵՊՀ ռեկտորի ամենահավանական թեկնածուն․ «Ժամանակ»

ԵՊՀ ռեկտորի ամենահավանական թեկնածուն․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․ ««Էվոկա» բանկի բաժնետերերի խորհրդի նախագահի տեղակալ և «Հյուր սերվիս» ընկերության բաժնետեր Գեղամ Գևորգյանը Հայաստանի մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն է ու ռեկտորի ամենահավանական թեկնածուն:

Գևորգյանը խոշոր գիտնական է և ունի ակադեմիկոսի կոչում: Նա հենց այնպես օդի մեջ չի ստացել այդ կոչումը, այլ հայ գիտության մեջ ունեցած իր զգալի ավանդի դիմաց:

Պարզվում է՝ 2006 թ. նրա փեսա և մեծահարուստ Սենիկ Գևորգյանը համալսարանին է նվիրել 11 հատ «ԳԱԶ 31-10» մեքենա, և օրեր անց ՀԳԱԱ նախագահությունը հավուր պատշաճի գնահատել է գիտության մեջ կատարված այդ ներդրումը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ