«Փաստ»-ը գրում է․ «Ռուս ակտիվիստ Վիտալի Շիշկինի՝ Հայաստանում ապաստան ստանալու թեման, ըստ փորձագիտական որոշ շրջանակների, հազիվ թե անպատասխան մնա ՌԴ կողմից: Մասնավորաբար, մեզ հետ զրույցում մի քանի քաղաքագետներ մտահոգություն էին հայտնում, որ Ռուսաստանը գուցե արգելի ներքին անձնագրերով ՀՀ տարածք մտնելը:Ի դեպ, Շիշկինը Հայաստան է ժամանել ՌԴ ներքին անձնագրով, որովհետև չի ունեցել երկրից դուրս գալու համար նախատեսված անձնագիր («զագրանպասպորտ»):
Նշենք, որ 2017 թվականին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկին, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով:
Նշվում էր, որ այդ որոշումը ավելի դյուրին կդարձնի ՌԴ քաղաքացիների կողմից փաստաթղթերի ձևակերպման գործընթացը, բացի այդ, այն ուղղված է Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջության հոսքի մեծացմանը: Ըստ փորձագետների, Հայաստանի արտաքին գերատեսչությունը պետք է ակտիվ աշխատանքներ տանի ՌԴ հետ՝ մեղմելու այս չմտածված քայլի հնարավոր հետևանքները, քանզի հենց միայն ներքին անձնագրերով ՀՀ այցելելու հնարավորության վերացումը կարող է լուրջ հարված լինել տուրիզմի համար, քանի որ ՌԴ քաղաքացիների մեծ մասը հենց ներքին անձնագրերով էին ժամանում Հայաստան»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը