25 08 2023

Հայաստանում ապաստան ստանալու հայցով Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ են դիմել

Հայաստանում ապաստան ստանալու հայցով Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ են դիմել

2023 թ. առաջին կիսամյակում  440 մարդ դիմել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցելու համար։

Ըստ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների՝ ցանկում կան Ադրբեջանի 2 և Թուրքիայի 10 քաղաքացիներ։ Ադրբեջանի քաղաքացիներից մեկի դիմումը կարճվել է, երկրորդինը նշված չէ։

Թուրքիայի 10 քաղաքացիներից երկուսի դիմումը կարճվել է, մեկը` մերժվել, մյուս դիմումների ընթացքի մասին չի նշվում։

Ի դեպ, աշխարհի ամենաանվտանգ 117 երկրների շարքում Հայաստանը 25-րդն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ