04 09 2019

30-հազարանոց հավաք՝ Նիկոլ Փաշինյանի պատվին. «Հրապարակ»

30-հազարանոց հավաք՝ Նիկոլ Փաշինյանի պատվին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակը» տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցին ընդառաջ՝ լոսանջելեսյան տեղի կառույցներն ու կազմակերպությունները ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստանի վարչապետի այցն առավել տպավորիչ դարձնելու համար։

«Հրապարակը» տեղեկացավ, որ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս Բայբուրդյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի այցի հետ կապված հանձնաժողով, որում ընդգրկված են տեղական խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ ավանդական 3 կուսակցություններից՝ ՀՅԴ, ռամկավարներ եւ հնչակյաններ, բարեգործական միություններից, տեղի առաջնորդարանից։

Հիմնական միջոցառումը նախատեսված է անցկացնել Լոս Անջելեսի քաղաքապետարանի դիմաց՝ «Գրանդ պարկ» կոչվող տարածքում։ Այն է՝ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Լոս Անջելեսի հասարակության միջեւ, եւ ակնկալվում է 20-30 հազար մարդու ներկայություն։

Նախատեսված են մի քանի այլ հանդիպում-միջոցառումներ եւս, բայց դրանք լինելու են կարճատեւ՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում 1 օր է անցկացնելու»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ