«Փաստ»-ը գրում է․ «Օրերս հայտնի դարձավ, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի չի քննարկվի խորհրդարանում և առայժմ կանցնի փորձագիտական և մասնագիտական շրջանակների խոր ուսումնասիրություն: Այս առումով «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Ըստ կառավարամերձ աղբյուրի, Նիկոլ Փաշինյանն այս հարցի հետ կապված փակ հանդիպում է անցկացրել, որին մասնակցել են իշխանության վերնախավը, «Իմ քայլը» խմբակցության առանցքային դեմքերը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ-ում գործող քաղհասարակության սեկտորի մի քանի ներկայացուցիչներ: Ըստ նույն աղբյուրի, Փաշինյանն ասել է, որ Ստամբուլյան կոնվենցիան դեռևս անիմաստ է դարձնել առաջնային օրակարգ, քանի դեռ չի հստակեցվել ՍԴ ընդհանուր վիճակը:
Փաշինյանը բացատրել է, որ այն հնարավոր է վիճարկվի ՍԴ-ում, և իրենք կանգնեն փաստի առաջ: Փաստացի, բացի ընդհանուր բուռն դժգոհություններից, նաև սա է եղել պատճառը, որ կոնվենցիայի շուրջ քննարկումները ժամանակավորապես առկախվել են»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետաձգման պատճառը. «Փաստ»
Փաշինյանն աղմկահարույց կոնվենցիայի հարցով փակ հանդիպում է անցկացրել
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը