«Ժամանակ»-ը գրում է․ «Օրերս «Վեգա»-ում բռնկված մեծածավալ հրդեհի պատճառները դեռ քննվում են, պարզվում են, սակայն դրան զուգահեռ գնալով ավելի է հիմնավորվում մարդկային գործոնը: Մասնավորապես, «Ժամանակ»-ի տեղեկություններով, հրդեհից առաջ ՊԵԿ-ը պատրաստվում էր «Վեգա»-ում մեծածավալ ստուգումներ իրականացնել: Այս մասին տեղյակ էին նաև խանութի սեփականատերերը: Եվ ինչպես ասում են՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, ու ՊԵԿ-ի ստուգումներին նախորդեց հրդեհը:
Հրդեհի մարման աշխատանքներին ներկաներից մեզ պատմեցին, որ այդ ընթացքում և´ տարածքի սեփականատեր ներկայացող Սամվել Ալեքսանյանը, և´ խանութի սեփականատերը չափազանց հանգիստ են եղել, որը այդ պահին շատ տարօրինակ է թվացել: Ալեքսանյանը նույնիսկ խանութի տնօրենին ասել է՝ վեջիդ չդնես: Արդեն իսկ հայտնի է, որ «Վեգա» ընկերությունն ապահովագրված է եղել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը