24 08 2019

Աշխատանքից զրկվել են Վլադիմիր Գասպարյանին այցելելու համար․ «Հրապարակ»

Աշխատանքից զրկվել են Վլադիմիր Գասպարյանին այցելելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը 3-4 օր առաջ պաշտոնից ազատել Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանման ղեկավար, «հայերեն» ասած՝ ՄՌՈՒ-ի պետ Արմեն Դավթյանին, թեեւ ձեւակերպվել է՝ «իր դիմումի» համաձայն։ Դավթյանի հետ մեզ չհաջողվեց խոսել, երկրում չէ։ Իսկ ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը, ով համակարգում է այս ոլորտը, մեր հարցին, թե որն է Դավթյանի ազատման պատճառը, թերացե՞լ է աշխատանքում, ասաց․ «Չէ, չի թերացել, իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից»։ Իսկ կարո՞ղ է ասել են, որ դիմում գրի։ Տոնոյանը դժվարացավ պատասխանել։

Մեզ հասած տեղեկություններով՝ Արմեն Դավթյանի ազատման պատճառն այն է, որ նա իր երկու կոլեգաների՝ Սուրեն Խուդոյանի եւ Լեւոն Բեգոյանի հետ այցելել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Սեւանի ափին գտնվող նրա առանձնատանը քեֆ են արել, շփվել, ինչը նոր իշխանություններին դուր չի եկել, եւ հենց դա էլ դարձել է նրանց՝ աշխատանքից ազատման, ավելի պարզ ասած՝ «հաշվեհարդարի» պատճառը։ Արդյունքում «իր դիմումի հիման վրա» աշխատանքից ազատվել է Արմեն Դավթյանը, «նույն հիմքով»՝ նաեւ ոստիկանության ՊՊԳՎ կարեւորագույն օբյեկտների եւ հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի հրամանատար Սուրեն Խուդոյանը։

Ոստիկանության լրատվականից մեզ ասացին, որ Խուդոյանն աշխատանքից ազատվել է օգոստոսի 13-ին՝ «դիմում է գրել եւ երկարամյա ծառայությամբ գնացել է թոշակի»։ Իսկ Վովա Գասպարյանին այցելած եռյակի մյուս անդամին՝ Լեւոն Բեգոյանին, որը Երեւան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետն էր, ազատել էին մոտ 2 շաբաթ առաջ՝ օգոստոսի 7-ին։ Մենք չկարողացանք պարզել՝ Վալերի Օսիպյա՞նն է հաշվեհարդար տեսել այս անձանց հետ, թե՞ սա եղել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ