21 08 2019

Մարզպետն ուզում է իր թիմն ունենալ Արտաշատի ավագանիում․ «Հրապարակ»

Մարզպետն ուզում է իր թիմն ունենալ Արտաշատի ավագանիում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սեպտեմբերի 29-ին Արտաշատ համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Առաջադրումների փուլը կսկսվի սեպտեմբերի 4-ից, սակայն ավագանու պաշտոնին այս պահի դրությամբ մոտ 50 թեկնածու է հավակնում։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ նախկին ավագանին երբեմնի ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանի դեմ «բոյկոտ» սկսեց՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի հրահրմամբ։

Մարզպետը ցանկանում է իր թիմն ունենալ մարզկենտրոն Արտաշատի ավագանիում, ի վերջո, ավագանու ոչ բավարար թվի եւ նիստեր չկայանալու հիմքով այն ցրվեց։ Ըստ այդմ էլ թեժ մրցակցություն է սպասվում ավագանու պաշտոնի համար, երկու կողմերն էլ յուրայինների են առաջադրելու, քաղաքապետը՝ քողարկված, իսկ մարզպետը՝ բացահայտ, իրենց մարդկանց»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ