«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով, օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը: Մեզ ասացին, որ նա ոլորտի բացառիկ մասնագետ է, և այս բացը լրացնելը համարյա անհնար է լինելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սայադյանը ցանկացել է հեռանալ դեռ այն օրվանից, երբ կոմիտեի ղեկավար նշանակվեց Տաթևիկ Ռևազյանը, սակայն նրան ամեն գնով փորձել են համոզել, որ հրաժարական չտա:
Մեր տեղեկություններով, նրա հրաժարականի պատճառը Ռևազյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճն է եղել: Մենք կապ հաստատեցինք Սայադյանի հետ, սակայն նա չցանկացավ խոսել այս թեմայով՝ դա համարելով իր անձնական խնդիրը։ «Ես դուրս եմ եկել անձնական պատճառներով, անձնական նկատառումներից ելնելով։ Այդքանը կարող եմ ասել»,- ասաց նա՝ նշելով, որ օգոստոսի 12-ից այլևս չի աշխատում Քաղավիացիայի կոմիտեում։ Դիտարկմանը, թե տեղեկություն կա, որ նրա դուրս գալը պայմանավորված է Տաթևիկ Ռևազյանի անձով, Սայադյանն ասաց․ «Չէ, եկեք ես մեկնաբանություններ չտամ»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը