«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներից ոմանք ազատման դիմումներ են գրում: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած աշխատակիցներն ահազանգեցին, որ ծանր գրաֆիկով են աշխատում եւ դրա դիմաց ստանում են 80 հազար դրամ աշխատավարձ, որով չեն կարողանում ընտանիք պահել:
«Ժողովուրդ» օրաթերթը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ջոկատի աշխատակիցների դժգոհության մասին զրուցեց նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ, որը հաստատեց, որ շատ հրդեհների պատճառով փրկարարներն արտակարգ իրավիճակում են աշխատել:
«Ով ավել աշխատել է, նրանց հավելավճար տրվում է: Մենք կառավարության որոշման նախագիծը վերջացնում ենք, որ կարողանամ շարքային անձնակազմի աշխատավարձը բարձրացնեմ: Բացի այդ, ամեն եռամսյակը մեկ աշխատավարձի չափով պարգեւատրում եմ տալիս: Համակարգը ճկուն է, գնահատվում են բոլոր աշխատողները», – վստահեցրեց նախարարը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը