02 08 2019

Ցուցադրականության և իրականության բախումը․ «Փաստ»

Ցուցադրականության և իրականության բախումը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ուղղաթիռի պատմությունը անհասկանալի աղմուկ բարձրացրեց, նույնիսկ վարչապետը հարկ համարեց անդրադառնալ մեկ առան­ձին վերցրած ինֆորմացիայի, ինչը շատերի շրջանում տարակուսանքի տեղիք տվեց: Սակայն երևի թե նման արձագանքը կարելի է սպասելի համարել, քանզի խոսքը նոր իշ­խանությունների համար ցավոտ թեմային է վերաբերում:

Հաստատ հիշում եք, որ իշխանափոխության սկզբում «պատահական» տեսանյութեր կամ լուսանկարներ էին հայտնվում մետրոյով, հասարակական այլ տրանսպորտով, ոտքով, հեծանիվով աշխա­տանքի գնացող վարչապետի, նախարարնե­րի ու այլ պաշտոնյաների մասին: Խոսվում էր (և է) ծառայողական ավտոմեքենաների կրճատման մասին: Եվ հասկանալի է, որ փորձ էր արվում ձևավորել «ժողովրդի ծոցից դուրս եկած», «ժողովրդի» իշխանության կերպար: Սակայն իշխանությունը մի հետաքրքիր հատկություն ունի, այն երբեմն պարտադրում է իր «կանոնները»:

Անշուշտ, թե՛ անվտանգության առումով, թե՛ արարողակարգի առումով, թե օպերատիվու­թյան առումով պարտադիր է, որ երկրի վարչապետին ուղեկցի համապատասխան «կորտեժը»: Սա աներկբա է: Եվ միանգամայն իրավացի է Փաշինյանը, երբ գրում է. «ՀՀ վարչապետի ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար, ինչպես օգտվում եմ վարչապետի ավտոմեքենայից, աշխատասենյակից, հատուկ կապից: Սրա­նից իրադարձություն պետք չի սարքել»:

Սա­կայն մեկ լուրից իրադարձություն սարքեցին հենց իշխանությունները՝ դրանով իսկ խոստովանելով, որ սա իրենց համար չափա­զանց ցավոտ թեմա է: Ստացվում է, որ ժո­ղովրդականությունը և ճոխությունները պա­տերազմում են միմյանց դեմ:

Իսկ դա գուցե հասարակությունը, մեղմ ասած, «ճիշտ չհասկանա»: Դրա մասին են վկայում նաև «հին, բարի Քաշքայիի», «սիմինդի» մասին գրառումները: Սակայն հասկանալի է, չէ՞, որ կգտնվեին մարդիկ, որոնք կհրապարակեին «Քաշքային» ուղեկցող մեծաքանակ կորտեժի լուսանկար կամ տեսանյութ, ինչը եղավ:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ «կորտեժներ» ուղեկցել են բոլոր ղեկավարներին, ու այդպես լինելու է միշտ, որ պարզապես չի կարող երկրի ղեկավարը առանց անվտան­գության ուղեկցության շրջել, մյուս կողմից՝այն, որ նախկին որևէ նախագահի արձա­կուրդի օրերին այսպիսի ընդգրկուն «կորտեժ» չի ուղեկցել: Խնդիրը մատուցումն է:

Ժողովրդական վարչապետի իմիջը չի ձևա­վորվում առանց ուղեկցության շրջելու (ո՛չ արարողակարգը, ո՛չ անվտանգության համար պատասխանատու կառույցները պազապես թույլ չեն տա), եգիպտացորենի կողիկ ուտելու միջոցով:

Այնպես որ, ցուցադրականությունը ի վերջո կհակադրվի իրականությանը: Դրա փո­խարեն ավելի լավ է անել քայլեր, որոնք կբե­րեն երկրի ու ժողովրդի իրական բարեկեցու­թյան: Այսինքն, ուղղակի գործ անել է պետք, այլ ոչ թե ցույց տալ բաներ, որոնք իրականու­թյան հետ աղերսներ չունեն, կռիվ տալ ամեն մի հրապարակման հետ, ամեն մի քննադտության հետևում նախկինների ստվերները տեսնել, առավել ևս՝ չարժի փափագել որ մեր երկրում որևէ մեկը «բոմժ» դառնա կամ այն­պիսի վիճակում հայտնվի, որ «պերաշկիից ավելի» ոչինչ չկարողանա գնել: Իշխանու­թյունների նպատակն ու քայլերը լրիվ հակա­ռակին պիտի միտված լինեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ