«Ժողովուրդ»-ը գրում է․ Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու։ ԱՄՆ-ից Հայաստան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ օգոստոսի 20-ից նրանց անձնական էջերը կփակվեն, այսինքն՝ չեն կարողանա մասնակցել ամերիկյան աճուրդներին։ Բանն այն է՝ ամերիկյան աճուրդների առաջարկներն ավելի հետաքրքիր են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ձեռք բերել մեքենան անհամեմատ ավելի մատչելի գներով։ Ինչպես հայտնի է, ավելի քան մեկ շաբաթ է՝ ավտոմեքենա ներկրողների համար ճապոնական աճուրդներն են փակված։ «
Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ներմուծողների մեծ մասի (որոնք մի քանի տարի է, ինչ օգտվել են ճապոնական աճուրդներից) անձնական էջերը (դրանցով նրանք մասնակցում են աճուրդներին) օրեր առաջ փակվել են։ Միայն հատուկենտ ընկերություններ կան, որոնց դեռ հաջողվում է մասնակցել այդ աճուրդներին, այն էլ հայտնի չէ, թե մինչեւ երբ։ Ըստ փորձագետների՝ ստեղծված իրավիճակի պատճառը 2020 թվականի հունվարի 1–ից նոր մեքենաների մաքսատուրքի նախատեսվող թանկացումև է։ Եւ ճապոնական աճուրդների դիլլերներն իրենց հերթին չեն խոստանում, որ կարող են հինգ-վեց ամսվա ընթացքում մեքենան տեղափոխել Հայաստան, կարող է չհասցնեն մինչեւ Նոր տարի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը