«Իրավունք» թերթը գրում է․ «Այն, որ Հայաստանում այժմ խրախուսվում է դեգեներատների եւ պիղծ հակում ունեցողների ծաղկումը, դարձավ ակնհայտից էլ ակնհայտ։ Եթե բանը հասել է Եռաբլուրում ապրիլյան պատերազմի հերոսների պղծմանը, դա արդեն վկայում է, որ չհայ գենապղծված տարրերն իրենց զգում են դրության տեր։
Ժեխը՝ որպես թրաշամանուկների միակ հենարան
Դեգեներատիվ տարրը իրեն այդքան լավ է զգում, քանզի անցյալ տարվա հակապետական հեղաշրջումից ի վեր հետեւողականորեն իրականացվում է ազգային արժեքների եւ ավանդույթի ամենացինիկ եւ լպիրշ ժխտումը ու ծաղրը։
Հիշենք թեկուզ, թե ինչպես էր Աննա Հակոբյանը հայտարարել, որ պատերազմում տված մեր զոհերն իզուր են, իսկ ավելի վաղ տխրահռչակ Կարպիս Փաշոյանը, ով այն ժամանակ ուներ առաջին փոխվարչապետի մամլո խոսնակի կարգավիճակ, ծաղրի էր ենթարկել այդ հերոսների հիշատակը։Ճիշտ է, Փաշոյանը հարկադրված եղավ հրաժարական տալ, սակայն տարատեսակ Սորոսի վաստակներ ամենաանպատիժ ձեւով շարունակում են սանձարձակ պացիֆիստական եւ ազգաժխտման քարոզչությունը, ու սատկացվելուց հուսալիորեն պաշտպանված են իրավապահ համակարգի կողմից։
Բայց միաժամանակ նույն իրավապահները անպատիժ են թողնում դեգեներատիվ տարրի ցանկացած հանցավոր արարք։ Վկան՝ գոմիկների անպատիժ հարձակումները ոստիկանների ու քաղաքացիների վրա, նույն ԼԳԲՏ-ների կողմից հենց ոստիկանատան ներսում ոստիկան ծեծելը, եւ այլն։Ու այն, որ Փաշինյանի հիմնական «էլիտար» հենարանը հենց դեգեներատիվ տարրն է, դրանում որեւէ կասկած չունի ոչ մի ողջամիտ մարդ։
Բայց միաժամանակ նա ունի եւ հարաբերականորեն «մասսայական» հենարան՝ ի դեմս ամենաստորին խավի ամենաանմակարդակ ներկայացուցիչների՝ ժեխի։ Նիկոլի բառապաշարը ոչ թե երկրի ղեկավարի, այլ լյումպենի բառապաշար է, նա ամեն ինչ անում է, որպեսզի ժեխն իրեն յուրային համարի։
Վկան՝ թեկուզ սկանդալային գրառումն է «պերաշկիի» թեմայով. «Իսկ մի շարք լրատվամիջոցների համար երկրում իսկապես բան չի փոխվել, նրանք ինչպես սնվել, այնպես էլ շարունակում են սնվել սերժառոբական հայրենաթալան ավարից։ Այ էստեղ՝ մեզ ուղղված քլնգոցը խիստ տեղին է, որ սրանց ձեռքը դեռ էնքան փող կա, որ բացի պեռաշկիից, ուրիշ բան էլ կարող են առնել, այդ թվում՝ լրագրող ու ցուցարար։ Բայց դե մենք սահմանափակված ենք օրենքով եւ արդյունավետ ինստիտուտների չգոյությամբ»։
Դրանով վոժդը ժեխին ասում է՝ ես նույնպես ատում եմ հաջողության հասածներին, ես ձեր նման ապաշնորհ անհաջողակի մեկն եմ, իմ բախտը ժպտաց, բայց ես ձեզանից մեկն եմ։ Հիմա ինձ օրենքն է խանգարում, այ, երբ օրենքի հերը կանիծենք ամբողջովին, ձեր սրտներին բավարարում կտամ... Իհարկե, այն, որ օրենքն է խանգարում, հետաքրքիր խոստովանություն է։ Քանզի միայն օրենքի կոպտագույն խախտումով հնարավոր է իրականացնել թեկուզեւ նույն Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հալածանքը։ Եվ Քոչարյանի հետ օրենքով վարված դատավորի վրա գործ կարելը, այն էլ՝ ցուցադրաբար, հենց օրենքը ջնջելու անհագ դրսեւորում է...
Նիկոլը նաեւ ցույց տվեց, որ ժողովրդին համարում է տականք, ում կարելի է գնել, ինչպես ընտրակաշառքով, այնպես էլ ցույցերին մասնակցելու համար։ Որպես կանոն հենց ծախու մարդն է այլոց ծախու համարում, եւ դրանով Նիկոլը մեսիջ է հղում ժեխին՝ ես նույնքան ցածրակարգ եմ, որքան եւ դուք։ Բաղրամյան պողոտայում ՔՊCC-ի պատգամավորների կողմից խալի լվալը եւ ԱԺ բակը բոշայանոց դարձնելը նույնպես մեսիջ էր՝ ժեխ ջան, մենք պատգամավոր ենք, բայց մենք հավասար ենք քեզ։ Ու ժեխը երջանիկ է այդ «հավասարությամբ» եւ չի ուզում նկատել անգամ սեփական ծանրագույն սոցիալական վիճակը։ Բայց երբ արդեն նկատեց, կվերածվի նույն Նիկոլի ու թավշիստների ամենաարնախում դահճի...Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը