«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավորներից պահումներ են կատարվում ԱԺ լիագումար, արտահերթ եւ հանձնաժողովների նիստերից բացակայելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով հունվարի 14-ից հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում պատգամավորների բացակայությունների ցանկը, պարզեց, որ լիագումար նիստերից ամենաշատը՝ 11 անգամ, բացակայել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, եւ Նրա աշխատավարձից կատարվել է 357 հազար դրամի պահում։
Նրան հաջորդում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝9 անգամ բացակայությամբ եւ 426 հազար 700 դրամ պահումով։ Բացակայողների թոփ եռյակը եզրափակում է նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Կորյուն Մկրտչյանը։ Նա լիագումար նիստերից բացակայել է 8 անգամ, եւ աշխատավարձից պահվել է 264 հազար դրամ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը