25 07 2019

ՀՀ իշխանությունը չի կարողանում դուրս գալ հեղափոխական ժանրից. Ստանիսլավ Տարասով. «168 Ժամ»

ՀՀ իշխանությունը չի կարողանում դուրս գալ հեղափոխական ժանրից. Ստանիսլավ Տարասով. «168 Ժամ»

«168 Ժամ»–ի զրուցակիցն է «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։ Ներկայացնում ենք հարցազրույցից մեկ հատված։

– Որքանո՞վ եք հետևում ներքա­ղաքական իրավիճակին։ Ի՞նչ դի­տարկումներ ունեք։

– Որքանով որ հետևում եմ, նկա­տում եմ, որ ՀՀ իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ հեղափոխական ժանրից, դա ար­դեն հնացել է, դրա ժամանակն ան­ցել է։ Պետք է դուրս գալ այլ ժանրի և արդյունքներ ցույց տալ, աշխա­տել։ Պետք է հստակ և օբյեկտիվ կերպով դիտարկել քարտեզը և հասկանալ, թե ինչ իրավիճակում է ՀՀ-ն։ Հայաստանի չորս սահմա­ններից երկուսը փակ են, ԱՄՆ-ը հե­ռու է, ԵՄ-ն հեռու է։ Պետք է դիտարկել Վրաստանի օրինակը։ Նայեք Վրաստանին, հենց խոսք գնաց ռու­սական պատժամիջոցներից, կտ­րուկ թռիչք ապրեց լարին, բենզինի գները։ Ահա և Ձեզ Վրաստանի իրական տնտեսական կախվածու­թյունը Ռուսաստանից։ Շատ հեռուն գնալ պետք չէ։ Բայց հայերը ևս ցանկանում են փորձել, թող փոր­ձեն։

– Այսինքն, հնարավոր է՝ բազմա­վեկտոր քաղաքականությունը հանգեցնի խնդիրների նաև Հայաս­տանի՞ համար։ – Գուցեև հանգեցնի, գուցե ոչ, իրավիճակից է կախված, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են շատ ոլորտներում չհաշված ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ – Օրերս ադրբեջանական կողմը հայկական դիրքերը թիրախավորել էր Նախիջևանից։ Ինչո՞վ եք դա բա­ցատրում։

– Դա խուլիգանություն է պարզա­պես։ Նախիջևանն Ադրբեջանի կող­մից ղեկավարվող պրոտեկտորատ գոտի է։ Չեմ կարծում, որ պետք է լուրջ այլ իմաստներ փնտրենք այդ կրակոցներում։

– ԼՂ հակամարտության կարգա­վորման բանակցային գործընթա­ցից առաջընթաց ակնկալո՞ւմ եք մոտ ժամանակահատվածում։

–Ես դեռ միայն դատարկ կարգա­խոսներ եմ լսում, Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին էր ասել, որ պետք է հաշվի առնել Ադրբեջանի շահերը ևս։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանը խոսում է իր տա­րածքային ամբողջականության մասին։ Իսկ ինչպե՞ս եք դուք հաշվի առնելու այդ շահը, շրջաննե՞ր եք հանձնելու։ Թող նա ինքը բացատ­րի, թե ինչ է ասում, հետո ես կխո­սեմ այդ թեմայի մասին։

– Պարոն Տարասով, բավականին բարդ փուլ է տարածաշրջանի համար, լարված թուրք-ամերիկյան, ամերիկաիրանական, սերտացած ռուս-թուրքական հարաբերություններ, Վրաստանում ներքաղաքա կան զարգացումներ, որոնք արտաքին պատճառներ եւս ունեն, չկարգավորված ԼՂ հակամարտություն։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր մեր տարածաշրջանում, և դրանք ինչպե՞ս կանդրադառնան ԼՂ հա­կամարտության վրա։

– Եթե կարճ ասեմ, ապա Փաշին­յանն իր հեղափոխությամբ շատ է ուշացել։ Այն պետք էր անել դեռ 5 տարի առաջ։ Ներկայումս, երբ ռուսները թուրքերի հետ են, հեղափոխությունը հայերին ոչինչ չի տա։ Սենք Թուրքիայի հետ ենք։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ