23 07 2019

ՔԿԾ պետն ազատվում է նախկինի կադրերից. «Ժողովուրդ»

ՔԿԾ պետն ազատվում է նախկինի կադրերից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել, եւ ՔԿ ծառայության պետ Արթուր Գոյունյանն ազատվում է նախկինի կադրերից: Նա առաջինն աշխատանքից ազատեց ՔԿՀ ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանին, նրա փոխարեն իր տեղակալ նշանակեց «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի՝ «ԿԳԲ-ի պադվալ»-ի պետ Վահե Պապոյանին: Լուրեր են պտտվում նաեւ, որ Գոյունյանը որոշել է ազատվել համակարգի նախկին անդամներից, եւ ըստ այդմ, հաջորդ ազատման դիմումը կներկայացնի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի օպերա­տիվ գծով առաջին տեղակալներից եւս մեկը, խոսքը Մանուկ Միքայելյանի մասին է: ՔԿ-ում տարածված լուրերի համաձայն՝ Միքայելյանը համարվում է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կադ­րերից, քանի որ համակարգ է մտել նրա օրոք: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց անձամբ պար­զել Մանուկ Միքայելյանից. նա հորդորեց դիմել լրատվական ծառայություն՝ միեւնույն ժամանակ հայտնելով «Ոչ, ես աշխատանքի վայրում եմ, աշխատում եմ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ