«Ստամբուլյան աղմկահարույց կոնվենցիայի վավերացումը նոր իշխանությունների մոտ կարծես այլընտրանք չունի, մեր տեղեկություններով, «Իմ քայլը» խմբակցությանը գործադիրից հրահանգել են չխոսել այդ կոնվենցիայի մասին, կարծիքներ չհայտնել, որպեսզի սեպտեմբերին սկսվող աշնանային նստաշրջանի ժամանակ անաղմուկ վավերացնեն այն: Հիշեցնենք, որ կոնվենցիան ստորագրվել է նախկին իշխանության ժամանակ, բայց պետք է դեռ վավերացվի: Կոնվենցիայի աղմկահարույց դրույթներից մեկը, հիշեցնենք, երրորդ սեռի գոյության ամրագրումն է: Հայ ավանդապաշտները կարծում են, որ կոնվենցիան հասարակությանն «այլասերման» է տանելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը