Հայաստանի նոր իշխանությունները շարունակում են նախորդների քաղաքականությունը, այսինքն՝ խոսում են բաների մասին, որոնք գործնականում անհնար է իրագործել:
Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե բանակցում են ռուսական կողմի հետ նոր ատոմակայան կառուցելու շուրջ: Նոր ատոմակայան կառուցելու մասին դեռեւս 2008- ին խոսել էր նախագահ Սարգսյանը Աժ-ում իր ուղերձի ժամանակ:
Բայց Հայաստանը ինքը գումար չունի 4-5 մլրդ դոլար արժողությամբ ծրագիրը ֆինանսավորելու համար, իսկ Ռուսաստանն էլ մի քանի անգամ հասկացրել է, որ այդ չափով չի կարող վարկ տալ, լավագույն դեպքում՝ 20 տոկոսը: Այնպես որ, տիեզերական մասշտաբի ծրագրեր կան, ուղղակի փող չկա:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը