17 07 2019

Սկանդալ է հրահրել Սամվել Կարապետյանից աջակցություն կորզելու համար․ «Փաստ»

Սկանդալ է հրահրել Սամվել Կարապետյանից աջակցություն կորզելու համար․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ոմն գործարար Վահե Պարազյանի հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին և նրա ընկերոջը: «Փաստ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ տուժող ներկայացող Վահե Պարազյանը 1,5 տարվա ազատազրկման է դատապարտված եղել ՌԴ-ում՝ մարդ առևանգելու և խոշտանգելու համար:

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ գրավի դիմաց ազատության մեջ հայտնված Պարազյանը իր վճռի վերաբերյալ ՌԴ դատարանի որոշումից առաջ միտումնավոր սկանդալ է հրահրել Սամվել Կարապետյանի եղբորորդու անվան շուրջ, որպեսզի Նարեկ Կարապետյանի դեմ իր բողոքը իրավապահներից վերցնելու դիմաց Սամվել Կարապետյանը աջակցի իրեն ՌԴ-ում քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: 

Սակայն, ըստ մեր աղբյուրների, Կարապետյանները մերժել են Պարազյանի առաջարկած «բարտերը», որից հետո վերջինս սկսել է հարցազրույցներ տալ՝ ներկայանալով զոհի կարգավիճակում:

Հավելենք, որ Վահե Պարազյանի ընտանիքի այլ անդամներ ևս տարբեր մութ պատմությունների ու քրեական գործերի մեջ են ներգրավված, որոնց կանդրադառնանք առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ