10 07 2019

ԲԴԽ անդամի թեկնածուին «մութ ուժերից» գաղտնի են պահում․ «Ժողովուրդ»

ԲԴԽ անդամի թեկնածուին «մութ ուժերից» գաղտնի են պահում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Սպասվում է, որ այսօր Ազգային ժողովում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն երեկ քննարկված նախագծերը, որից հետո տեղի կունենան քվեարկություններ, եւ արտահերթ նիստի օրակարգը կսպառվի:

Սակայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հակված է այսօր եւս մեկ արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու համար Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության հարցը:

Ինչպես հայտնի է, նախորդ անգամ «Իմ քայլը» խմբակցության անկազմակերպվածության հետեւանքով թեկնածու Աննա Մարգարյանը չընտրվեց որպես ԲԴԽ անդամ եւ այժմ կրկին պետք է ներկայացվի ԲԴԽ անդամի թեկնածու, որպեսզի լրացվի այն տեղը, որն առկա է ԲԴԽ անդամների հրաժարականներից հետո:

Սակայն հետաքրքիր է, որ երեկվա դրությամբ դեռեւս իշխող ուժի պատգամավորների մեծամասնությունը չգիտեր, թե ում թեկնածությունն է ներկայացնելու խմբակցությունը խորհրդարանին վաղը:

Այդ հարցերով զբաղվում է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը երեկ լրագրողների հետ զրույցում նշել էր, թե օրվա ընթացքում կունենան հստակ թեկնածու եւ այլ մանրամասներ չէր ներկայացրել:

Եվ հենց այդ անորոշությունն է պատճառը, որ պատգամավորները մինչեւ օրվա ավարտն այդպես էլ տեղյակ չէին՝ վաղը կանցկացվի արդյոք ԲԴԽ անդամի ընտրություն, եւ, առհասարակ, ով է թեկնածուն:

Ինչպես հայտնի է, մինչ այդ հարցը լիագումար նիստում քննարկելը, թեկնածուն նախ հանդիպումներ պետք է ունենա խմբակցությունների հետ, եւ եթե այսօր որեւէ մեկի թեկնածությունը հաստատվի, ապա վաղը առավոտից կսկսվեն հանդիպումները խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Իսկ թեկնածուին գաղտնի են պահում, որ նրա վրա ճնշում չգործադրեն «մութ ուժերը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ