10 07 2019

Չծառայած «գեներալները». Դավիթ Անանյանը ևս չի ծառայել. «Ժամանակ»

Չծառայած «գեներալները». Դավիթ Անանյանը ևս չի ծառայել. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը երեկ ասուլիսի ժամանակ հպարտորեն ներ­կայացնում էր իր կառույցի գրանցած հաջողություննե­րը, հարկերի հավաքագրու­մը: Ուշագրավ է, սակայն, որ ՊԵԿ կայքում մի փոքր դի­տարկումից հետո պարզեցինք, որ ՊԵԿ ղեկավարության 3 տասնյակ գնդապետ­ներից միայն 3-ն են ծառայել բանակում:

 ՊԵԿ Նախագահ Դավիթ Անանյանի, նրա տե­ղակալ Ռաֆիկ Մաշադյանի, Տիգրան Զաքարյանի և էլի ոմանց կենսագրությունից իմացանք, որ վերջինները չեն ծառայել բանակում: Ընդ որում՝ չծառայածներից ոմանք ունեն արդարադա­տության գեներալ-լեյտենանտի, արդարադատության գեներալ-մայորի կոչումներ, որի համար հավելավճար են ստանում՝ չհաշված ահռելի պարգեւավճարները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ