Top-news.am կայքը գրում է.
« Շվեդերեն և նորվեգերեն հասկացող, բայց չխոսող Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը չի դադարում զարմացնել:
Ըստ համառորեն շրջանառվող լուրերի, վերջերս նա աշխատասենյակից դուրս է հրավիրել մի պոտենցիալ ներդրողի, որը պատրաստակամություն է հայտնել Երևանից դեպի Եվրոպա երկու ուղղություններով կանոնավոր թռիչքներ կազմակերպել:
Ներդրողն ասել է, թե պատրաստ է վարձակալությամբ ձեռք բերել 5-6 բարձրակարգ օդանավեր, որից հետո Տաթևիկ Ռևազյանը, ըստ նույն աղբյուրների, քմծիծաղ է տվել և ասել՝ դուք ի՞նչ ներդրող եք, որ մի տասը օդանավ չեք կարողանում գնել:
Բնականաբար, այս արտահայտությունը լսելուց հետո ներդրողը հեռացել է, այլեւս Հայաստանում որեւէ ներդրում չանելու խոստումով, իսկ նա, ով այդ ներդրողին համոզել էր Հայաստանում կոնկրետ քայլեր իրականացնել, նույնպես որոշել է այլևս որեւէ մեկին չհամոզել Հայաստանում ներդրումներ անել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը