08 07 2019

Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը կտրուկ աճել է. «Իրավունք»

Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը կտրուկ աճել է. «Իրավունք»

ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ խափանման միջոց կալանքը մայիսի 18-ին փոխվեց՝ Արցախի ներկա եւ նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ: Սակայն, դրան հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերի ու ելքերի շրջափակումը: Ամենաբարձր մակարդակով դատարանի վրա գործադրված բացահայտ ճնշման մասին արձանագրեցին ոչ միայն մի շարք քաղաքական ուժեր, այլ նաեւ միջազգային կառույցները: Արդյունքում գործադրված ճնշումներից հետո՝ հունիսի 25-ին վերաքննիչ դատարանը որոշեց՝ դատախազ Պետրոսյանի, տուժողի եւ նրա ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերքննիչ բողոքները բավարարել։ Մինչդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման, փոփոխման, կամ պահպանման հարցի քննության առնելու մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մայիսի 18-ի որոշումը բեկանվեց:

Այսքանից հետո՝ արդյոք կարելի է փաստացի համարել, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, պարզապես, քաղաքական հետապնդում է իրականացվումIravunk.com-ը վերոնշյալ ողջ ժամանակահատվածում սոցհարցման միջոցով փորձում է պարզել հանրային կարծիքը՝ առաջարկելով 4 տարբեր պատասխան:

Այսպիսով՝ այս պահի դրությամբ հարցմանը մասնակցել է շուրջ 1846 մարդ: Նրանցից 69.5 %-ը համոզված է, որ ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահի նկատմամբ, քաղաքական հետապնդում է իրականացվում:

Ընդ որում՝ այսպիսի տեսակետ արտահայտողների թիվը կտրուկ աճել է՝ Ռ. Քոչարյանին հերթական անգամ կալանավորելուց հետո: 0.92 %-ն այդքան էլ վստահ չէ այս հարցում եւ պատասխանել է՝ «գուցե՝ այո»: 0.87 %-ն էլ տոկոսն էլ դեռեւս դժվարանում է պատասխանել այս հարցին: Իսկ 28.71 %-ը գտնում է, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում:

Հարգելի ընթերցողներ, սոցհարցումը շարունակվում է, այնպես որ, հենց դուք կարող եք փոխել առկա պատկերը եւ ընտրել ձեր դիրքորոշմանն ամենահամապատասխանող պատասխանը՝ անցնելով ստորեւ նշված հղումով՝

https://iravunk.com/#poll_block 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ