05 07 2019

Վարչապետը մեկնում է մի երկիր, որտեղ ՀՀ-ն չունի ներկայացուցիչ․ «Փաստ»

Վարչապետը մեկնում է մի երկիր, որտեղ ՀՀ-ն չունի ներկայացուցիչ․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Այսօր՝ ՀՀ Սահմանադրության օրը, վարչա­պետի գլխավորած պատվիրակությունը մեկ­նում է Վիետնամ: «Փաստ» թերթի տեղեկու­թյուններով, այս այցը բավականին հապշ­տապ ու հանպատրաստից է եղել: Ուշագրավ է, որ դեռևս մայիսի 24-ին նախագահի հրամանագրով հետ է կանչվել Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, միաժամանակ Վիետնամում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Վահրամ Կաժոյանը, որը, սակայն, որքան էլ զարմանալի է, դեռևս իր հավա­տարմագրերը չի հանձնել Վիետնամի իշխանություններին:Այսինքն՝ ստացվում է, որ վարչապետը մեկնում է մի երկիր, որտեղ ՀՀ դեսպանը չի հանձնել իր հավատարմագրե­րը, այսինքն՝ ՀՀ-ն փաստացի ներկա պահին չունի ներկայացուցիչ: 

Դիվանագիտական կորպուսի փորձառու մեր զրուցակիցը, որ չցանկացավ իր անունը հրապարակել, նշեց, թե նման վիճակն անհասկանալի է, քանզի կարելի էր մի 10 օր սպասել, մինչև նոր դես­պանը հավատարմագրերը կհանձներ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ