03 07 2019

Ինչո՞ւ Սասուն Միքայելյանը կոշտ արձագանքեց իշխանությանը․ «Իրավունք»

Ինչո՞ւ Սասուն Միքայելյանը կոշտ արձագանքեց իշխանությանը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում է կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը, վարչապետ Փաշինյանը թեեւ սպասում էր, որ Սասուն Միքայելյանը հրապարակավ կարձագանքի ինչպես իշխող ուժի ղեկավար մարմնի կազմից դուրս գալու, այնպես էլ Աբովյանի ընտրությունների եւ Ռոմանոս Պետրոսյանի մեղադրանքների պատմությանը, սակայն չէր սպասում, որ արձագանքն այդքան կոշտ կլինի:

Ըստ աղբյուրի՝ Փաշինյանը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել, թե ինչ կերպ պետք է արձագանքի Սասուն Միքայելյանի ասածներին, ում նկատմամբ նաեւ այլ հարցերով, ասյպես ասած, վստահության պակաս կա:

Նկատենք նաեւ, որ մեր այլ աղբյուրն էլ այն կարծիքը հայտնեց, որ Սասունի այդ կոշտ արձագանքն ամենեւին էլ պատահական չէր: Բանն այն է, որ ըստ աղբյուրի, նրա մերձավորների մոտ կա այն միտքը, որ ԱԺ մանդատից հրաժարվելու լուրը գալիս է անձամբ Փաշինյանից՝ որպես Աբովյանում նրա հաստատած կուսակցական գծից շեղվելու պատիժ:

Սասունն էլ ցույց տվեց, որ, ի տարբերություն շատերի, մանդատը նա ստացել է անձամբ իր հաշվին ու ոչ թե Փաշինյանի:

Իսկ կոշտ ելույթն ակնարկ էր, որ կարող է շատ ավելին խոսել: Ուստիեւ, աղբյուրի գնահատմամբ, Սասունի հետ հետագա հարաբերությունների հարցը մնաց «օդում կախված», եւ քանի դեռ հստակ որոշում չկա, հրահանգված է բոլորին, այդ թվում Ռ. Պետրոսյանին, այդ թեմայով չխոսել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ