02 07 2019

Հասել ենք, իջեք․ ԶԼՄ-ներից բողոքելը մոդա է դառնում․ «Հրապարակ»

Հասել ենք, իջեք․ ԶԼՄ-ներից բողոքելը մոդա է դառնում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Դատախազության աշխատակցի օրվա եւ դատախազության կազմավորման 101-րդ տարեդարձի առթիվ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նաեւ բողոքել է ԶԼՄ-ներից․

«Բոլորդ էլ տեսնում եք, երբ քրեադատավարական գործընթացներից դուրս փորձեր են արվում․․․ ձեզ չպետք է ասեմ, դուք լավ գիտեք՝ ուղղորդվող տեղեկատվական հոսքեր, վարկաբեկիչ հոդված են գրում, սկսում են նեղացնել, ամենատարբեր արտահայտություններ եւ այլն։ Դրանք փորձեր են, որ որեւէ մեկն իր պաշտոնական պարտականությունները ռիսկով չկատարի։ Ճիշտ է, վախն էլ մարդկային զգացում է, բայց դատախազները չունեն դա»։

Սա արդեն մոդա է դառնում։ Դատախազը չի խոսում դատարանների վրա կատարվող ակնհայտ ճնշումներից, խոսում է իրենց վրա մամուլի ճնշումից։ Հասել ենք, իջեք»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ