««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի՝ անցումային արդարադատության և վեթինգի խնդիրները կարգավորելու և օրենսդրական գործիքակազմերը հստակեցնելու հնարավոր բոլոր իրավակարգավորումները հստակեցնելու համար 2020 թվականի գարնանը հնարավոր է անցկացվի սահմանադրական հանրաքվե:
Ի դեպ, հանրաքվեի, թե ԱԺ միջոցով փոփոխություններ կատարելու հարցը վերջնականապես կհստակեցվի միայն այն բանից հետո, երբ պարզվի սահմանադրական փոփոխությունների ողջ շրջանակը: Փոփոխությունների իմաստն այն է, որ իշխանությունների համար ռիսկային համարվող իրավակարգավորումները, որոնք պահանջում են սահմանադրական կանոնակարգում, միանգամից հստակեցվեն:
Թերթին դեռևս չհաջողվեց պարզել՝ այս փոփոխությունները կանդրադառնա՞ն կառավարման համակարգին, այն է՝ անցում կկատարվի՞ նախագահական համակարգին, թե՞ ոչ, թեպետ դրա մասին արդեն իսկ ակտիվորեն բարձրաձայնվում է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը