29 06 2019

«Հեղափոխական» անհայտներով տնտեսական «հավասարում»․ «Փաստ»

«Հեղափոխական» անհայտներով տնտեսական «հավասարում»․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Կառավարությունը նախօրեին հավանու­թյուն է տվել նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձ­նելու մասին օրենքի նախագծին: Սա, կարելի է ասել, երկար սպասված իրադարձություն էր, քանի որ Հայաստանում արդեն երեք տա­րի նվազագույն աշխատավարձը չէր բարձ­րացվել, ինչի հետևանքով աշխատավարձե­րի էական բարձրացում չէր եղել նաև մասնավոր սեկտորում: 

Մյուս կողմից՝ դժվար է խոսել կառավարության հեղափոխական քայլի մասին, որովհետև 2019 թվականի առաջին եռամսյակի սպառողական զամ­բյուղի արժեքն է՝ 63 հազար 550 դրամ, այսինքն՝ գործադիրը ձեռնարկում է քայլեր, որոնք ոչ այնքան միտված են զարգացմանը, որքան նրան, որ գոնե աշխատող մարդիկ չհայտնվեն աղքատության ճիրաններում: Իհարկե, ինքնին հասկանալի է, որ տնտե­սական հնարավորությունները թույլ չեն տա­լիս, որ կառավարությունն ավելի հե­ղափոխական քաղաքականություն որդեգրի աշխատավարձերի բարձրացման հարցում: Այս առումով՝ կարևոր է, որ գործադիր իշխա­նությունը տուրք չտա պոպուլիզմին. աշխա­տավարձերի չհիմնավորված բարձրացումը կարող է բերել հակառակ արդյունքի՝ ակտի­վացնելով դրամի արժեզրկումն ու ինֆլյացի­ան: Մի խոսքով՝ կառավարության նախօրեի որոշումը իրատեսական է, մյուս կողմից՝ հասարակությունն ավելի մեծ սպասելիքներ ունի, եթե հիշենք, թե հեղափոխության հար­թակից ու վարչապետության մեկնարկին ինչպիսի խոստումներ էր տալիս Նիկոլ Փաշինյանը:

Միևնույն ժամանակ՝ վարչապետի ու կա­բինետի մյուս անդամների հռետորաբանությունը շարունակում է հեղափոխական մնալ:

Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բավականին բարձր ակտիվու­թյան ցուցանիշում, կառավարության վերջին նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն արձանագրել է՝ Հայաստանն արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել է, և Հայաստանի տնտեսական համակարգը ընկալել և մարսել է տնտեսա­կան հեղափոխության վերաբերյալ կառավա­րության մեսիջները: «Այս տարվա մայիսին արձանագրվել է 7,3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Ուզում եմ արձա­նագրել, որ այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ ունեցել ենք ար­տահանման 15 տոկոսանոց աճ, իսկ հունվար-մայիսին նախորդ տարվա հունվար մա­յիսի նկատմամբ ունեցել ենք 0,1 տոկոսա­նոց աճ, ինչը նշանակում է, որ մենք այս տարի արտահանման հետ կապված պրոբ­լեմները հաղթահարել ենք: Վերլուծությունները ցույց են տալիս, որ տարվա արդյունքնե­րով մենք կունենանք արտահանման բավա­կանին շոշափելի աճ»,- ասել է Փաշինյանը: Եթե վերանանք հեղափոխական պաթո­սից, ապա տակը մնում է, որ անցած տարվա համեմատ արտահանման ցուցանիշներն աճել են ընդամենը 0,1 տոկոսով: Այս պարա­գայում անչափ դժվար է խոսել տնտեսական հեղափոխության մասին ու առավել ևս ամ­րագրել, որ տնտեսական համակարգն ադապտացվել է այդ ռեժիմին:

Բանն այն է, որ մինչև այսօր մենք ընդամե­նը լսում ենք տնտեսական հեղափոխության մասին, բայց տակավին հայտնի չէ, թե դա ինչ է իրենից ներկայացնում բովանդակային հարթությունում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ