29 06 2019

Արարատ Միրզոյանին ՌԴ-ում ծանր խոսակցություն է սպասվում․ «Հրապարակ»

Արարատ Միրզոյանին ՌԴ-ում ծանր խոսակցություն է սպասվում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հուլիսի 1-2-ը Մոսկվայում տեղի է ունենալու միջազգային խորհրդարանական ֆորում, որին հրավիրված են տասնյակ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ, սփիքերներ: Հրավիրվածների շարքում է նաև Հայաստանի ԱԺ-ն: Սկզբում նախատեսված է եղել, որ Մոսկվա մեկնի ԱԺ փոխխոսնակի մակարդակով պատվիրակություն, սակայն ԵԽԽՎ վերջին սկանդալից (Ռուբեն Ռուբինյանի «հետ-առաջ» քվեարկություն, Հովհաննես Իգիթյանի չմասնակցություն) հետո որոշվել է, որ Արարատ Միրզոյանն անձամբ ղեկավարի պատվիրակությունը` վերջին օրերին Հայաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ դրսևորվող վատ տոնը մեղմել-սվաղելու համար. «Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ բավականին ծանր խոսակցություն է սպասվում, մանավանդ որ նույն Արարատ Միրզոյանն էր ՔՊ համագումարում «հռչակել», որ չի ողջունում Կոպիրկին-Քոչարյան հանդիպումը»:

Հիշենք, որ Արարատ Միրզոյանն այդպես էլ ցայս պաշտոնական հանդիպում չի ունեցել ռուսաստանյան իր գործընկեր Վոլոդինի հետ։ Ինչպես Նիկոլ Փաշինյանին դեռ պաշտոնապես Ռուսաստան չեն հրավիրել, այնպես էլ՝ Միրզոյանին: Վերջինիս հանդիպումը Վոլոդինի հետ կլինի ոչ թե պաշտոնական, այլ` ֆորումի շրջանակներում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ