21 06 2019

Տնտեսագիտականի դասախոսների 80%-ը կարող է գործազուրկ դառնալ․ «Հրապարակ»

Տնտեսագիտականի դասախոսների 80%-ը կարող է գործազուրկ դառնալ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հայաստանի տնտեսագիտական համալսարանում ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի եւ դասախոսական կազմի միջեւ հակամարտությունը նոր թափ է հավաքում։ Ռեկտորի ԺՊ-ի՝ գիտխորհրդում հաստատված կանոնակարգի համաձայն, դասախոսական կազմի մրցույթ է ընթանում, որի պահանջներից մեկն անգլերենի պարտադիր իմացությունն է։ Այս չափորոշիչի պատճառով բուհի դասախոսակազմի 80 տոկոսը կարող է զրկվել աշխատանքից։ Չնայած առարկություններին, թե տնտեսագիտության դասախոսի համար անգլերենի իմացությունը պարտադիր չպետք է լինի, ռեկտորն անդրդվելի է մնացել եւ յուրայինների մոտ հայտարարել, որ այդ ճանապարհով բուհը կազատվի «հետամնացներից»։

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ի դասախոսները, որոնք բաց նամակ էին հղել վարչապետին՝ բողոքելով ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի նոր կանոնակարգի դեմ, որը հակասում է բուհի կանոնադրությանը եւ այլ օրենքների, դիմել են դատարան։ Նամակը ստորագրած 26 անձից 16-ը ստորագրել է հայցադիմումը։ Դիմել են նաեւ ՄԻՊ-ին։ Նրանք  հույս ունեն, որ դատարանը նախ կկասեցնի այդ քննական գործընթացը, ապա չեղյալ կհամարի կանոնակարգը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ