«Ժողովուրդ»-ը գրում է․«Հայաստանում անասնաբուծությունը բավականին լուրջ անկում է ապրել, պաշտոնական տվյալներով՝ այն առաջին եռամսյակում կազմել է 3.4 տոկոս: Բացի այդ, այս տարվա 4 ամիսներին պակասել են մսամթերքի արտադրության ծավալները:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից պարզեց, որ տավարի մսի արտադրության ծավալները նվազել են 4.9, խոզի մսինը՝ 17.8, իսկ ոչխարինը՝ 10.9 տոկոսով: Գյուղացիների խոսքերով՝ անասնակերի թանկացման պատճառով իրենք ստիպված են եղել անցած տարի մորթել իրենց անասունները: Բայց, մյուս կողմից, գումար չունենալու արդյունքում չեն կարողացել լրացնել մորթած անասունների քանակը, ինչի պատճառով էլ այսօր հանրապետությունում և անասնագլխաքանակն է նվազել, և մսամթերքը: Եվ պահանջարկը բավարարելու նպատակով այսօր ներքին շուկայում վաճառվում է բելառուսական ծագում ունեցող մսամթերք: Այսպիսով՝ կամաց-կամաց գյուղացին դուրս է մղվում գյուղատնտեսությունից»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը