««Փաստ» թերթի աղբյուրների պնդմամբ՝ իշխանական կուլիսներում ակտիվորեն կարծիքներ են շրջանառվում այն մասին, որ դատական համակարգից հետո, իսկ ավելի լավ է՝ հընթացս, անհրաժեշտ է այսպես ասած, «վեթինգի» ենթարկել մի քանի լրատվամիջոցի:
Ըստ նույն այդ տեղեկությունների՝ իշխանությունները մեծագույն ցանկություն ունեն մասնավորաբար փակված տեսնել «5- րդ ալիք» հեռուստաընկերությունը: Հասկանալի է, որ հազիվ թե բանը հասնի հեռուստաընկերության մուտքը շրջափակելուն, քանզի դժվար չէ պատկերացնել դրա հետևանքները: Ըստ շրջանառվող լուրերի՝ «լավագույն» տարբերակը համարվում է պետական կառույցների, մասնավորաբար՝ ՀՌՀ-ի և ՊԵԿ-ի գործիքակազմը կիրառելը, ինչի հետևանքով հնարավոր կլինի ազատվել «գլխից էլ, գլխացավից էլ»:
Մեր աղբյուրների պնդմամբ, սակայն, իշխանությունների մեջ էլ քիչ չեն այնպիսիք, որոնք կտրականապես դեմ են ցանկացած ԶԼՄ-ի դեմ իրականացվող ցանկացած քայլի: Ժամանակը ցույց կտա, թե որ մոտեցումը կհաղթի իշխանության ներսում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը